00:00:00

«Ոչ, ի՞նչ միանալու մասին է խոսքը»․ ոստիկանապետ Հովհաննիսյանը բացառեց՝ ցուցարարներին չի միանա

22:43, 20 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Կառավարության շենքի մոտ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև բախումից հետո իրավիճակը հարաբերականորեն հանդարտվեց։

«Հնարավո՞ր է՝ միանաք ցուցարարներին»,- հարցրին լրագրողները ոստիկանապես Արամ Հովհաննիսյանին, որն այնտեղ է գտնվում։

«Ոչ, մենք հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ միանալու մասին է խոսքը՝ ինչ-որ մեկին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ մինչ այդ հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին կոչեր էին ուղղում՝ իրենց միանալ։ Լրագրողներն իրենց հերթին Հովհաննիսյանին դիմելով՝ ասացին՝ Արցախում, Շուշիում այդքան ոստիկաններ են զոհվել, «նրանց արյունն է՞լ է հեչ ձեզ համար»։

«Նման բաներ մի ասեք, հա՞»,- արձագանքեց Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր