Կառավարության բակում իրավիճակը լարվեց: Քաղաքացիների և ոստիկանների միջև բախում սկսվեց: Այժմ ոստիկանությունը հայտարարում է, որ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների գործողություններն ապօրինի են:
Ոստիկանությունը հայտարարեց, որ պատրաստվում է հատուկ միջոց ձեռնարկել, ինչից հետո սկսվեց քաղաքացիների զանգվածային բերման ենթարկելը՝ ուժ կիրառելով:
Նշենք, որ այս պահին ակցիայի վայրում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: