00:00:00

ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև

21:14, 20 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

«Լոկալ կարճատև հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում հակառակորդի զինամթերքի և տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել»։

Ինչպես չորեքշաբթի հայտնել է Trend-ը, այդ մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի դուրս բերում իր զինված ուժերը, կենդանի ուժն ու տեխնիկան մեր տարածքից»,- ասել է պետության ղեկավարը՝ կեղծ ու սին մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում։ Նրա խոսքով՝ Բաքուն դա գնահատում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր