Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Հրթիռակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։
Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։