00:00:00

ՆԱՏՕ. հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը

18:39, 20 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ եւ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում տիրող իրավիճակին։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ առանց բռնության կիրառման լուծում գտնելու եւ հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիայից խուսափելու համար: ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները ՝ համապարփակ համաձայնության հասնելու համար»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր