Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվայի շփումները Երևանի, ինչպես նաև Բաքվի հետ շարունակվում են։
«Մենք շարունակում ենք շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ համար մոտ երկիր։
Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետը։ Ադրբեջանը նույնպես մեր շատ կարևոր գործընկերն է»,- ասել է Պեսկովը։