ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ
«1․ Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել համաձայնություն 2023 թ․ սեպտեմբերի 20-ի ժ․ 13։00-ից կրակի ամբողջական դադարեցման մասին։
2․ Ձեռք է բերվել համաձայնություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման և լիակատար զինաթափման, ինչպես նաև շուտափույթ ուտիլիզացիայի նպատակով Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին։
3․ Վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը, որ բարձրացված է ադրբեջանական կողմից, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպմանը, որ տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թ․ սեպտեմբերի 21-ին, ինչպես նաև հաջորդական հանդիպումներում»։