00:00:00

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում արդեն մոտ 100 մարդ է զոհվել. Ռուբեն Վարդանյան

12:37, 20 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսել»,- նշել է նա։ Վարդանյանի խոսքով, ադրբեջանական ուժերը շարունակել են մարտերը ողջ գիշեր։ «Արդեն հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մոտ 100 մարդ մահացել է»,- ասաց Վարդանյանը։

«Նրանք, ըստ էության, մեզ ասում են, որ մենք պետք է հեռանանք, կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մաս է: Ըստ էության, սա տիպիկ էթնիկ զտումների գործողություն է և պատերազմ, որում այժմ շատ խաղաղ բնակիչներ են զոհվում»,-ասել է նա:

Վարդանյանը նշել է, որ աշխարհն անտեսում է Ղարաբաղի ճակատագիրը. «Ռուսաստանը լռում է և փաստացի անտեսում է այս ամբողջ ռազմական գործողությունը։ Բայց ոչ միայն Ռուսաստանը, աշխարհը լռում է»,- ասաց Վարդանյանը։ «Ոչ ոք ոչինչ չի անում. բոլորը դա անտեսում են, Ռուսաստանը լռում է, բայց և Արևմուտքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր