Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչների, որոնց կեսից ավելին երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են։ Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվում են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Տուժած բնակիչներին օգնություն են ցուցաբերել հատուկ նշանակության ջոկատի բժիշկները։