00:00:00

Զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում․ ՊԲ-ն՝ Ադրբեջանի կեղծ պնդումների մասին

00:30, 20 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և  քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել, այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է:

Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին», - նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր