00:00:00

Շատ բան ենք սպասում, առաջին հերթին ՌԴ-ից, միջազգային հանրությունից, բայց բոլորը լուռ են․ Դավիթ Բաբայան

23:12, 19 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Սա հերթական լայնածավալ ագրեսիան է Արցախի Հանրապետության դեմ և ոչ միայն Արցախի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժանապատվության, արժեհամակարգի և ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Այս մասին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի այն հայտարարությանը, որ տեղի ունեցածը, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն է, Բաբայանն արձագանքեց․

«Բնական է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ, ի՞նչ է նշանակում հակաահաբեկչական, երբ հրթիռակոծվում ու ոչնչացնում են քաղաքացիական օբյեկտները, տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում երեխաներ, ծերեր։ Մենք ահաբեկիչներ չունենք այստեղ։ Ստացվում է, որ ռուս խաղաղապահներն այստեղ են, որ ահաբեկիչների՞ պաշտպանեն: Սա արդարացում է, որն աշխարհը կուլ է տալիս։ Աշխարհից սպասում ենք, որ գոնե մեկ անգամ ցույց տան արժանապատվություն, մարդասիրություն, ռեալ, ոչ թե «փիարվեն», խոսեն, կոչեր անեն, մի ողջ ժողովուրդ ցեղասպանության է ենթարկվում և բոլորը լուռ են, նրանք, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն՝ միջազգային հանրությունը, Ռուսաստանը առաջին հերթին։ Նրանցից շատ բան ենք սպասում, բայց ոչինչ չենք տեսնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր