00:00:00

Հենրիխ Մխիթարյան․ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, սա գենոցիդ է

20:38, 19 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային։

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացիական բնակչություն, այդ թվում 30 հազար երեխա ռազմական հարձակման է ենթարկվել։ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ռմբակոծելով քաղացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքը 9 ամսվա շրջափակումից հետո։

Ինչպես փորձագետներն են ասում՝ սա գենոցիդ է։ Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհի, զանգվածային լրատվության գործընկերներին արձագանքել եւ տարածել այս կոչը՝ խաղաղությունը վերականգնելու համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում բնակվող Յուրա Մովսիսյանը կոչ է արել բոլոր ընկերներին զանգել Վաշինգտոն, սենատոր Քորի Բուքերին եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսին եւ լսելի դարձնել ամերիկահայերի կոչը՝ կանխել Ցեղասպանությունը Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր