00:00:00

Զոհերի, վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է. ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են հրետակոծել Արցախը

20:16, 19 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Քիչ առաջ Ստեփանակերտի բնակիչներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հրետակոծել են Արեշ թաղամասը, հայտնում է «Արցախինֆո» տելեգրամյան ալիքը։

 Առնվազն երեք տուն ավերվել է, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն առայժմ չկա։

«Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի, վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է» , - գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր