Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար: ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: