00:00:00

Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ առևանգեցին Գառնիկ Դավթյանին

12:27, 19 սեպտեմբեր 2023 Տեսանյութեր

Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ակցիա է իրականացնում՝ հայտարարելով, թե այն իրազեկման նպատակ ունի։

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը», - ասաց քաղաքացին, որը մաշված և արյունոտ աթոռ էր բերել ակցիայի վայր, նշելով, թե այն խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը։

Նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, թե իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել։

Ոստիկանները քաղաքացուն ուժով հեռացրին ակցիայի վրայից, այնուհետև բերման ենթարկեցին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր