00:00:00

Երևանը մերժեց Փաշինյանին. Իշանափոխության հետհաշվարկը սկսված է

21:19, 18 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:  Նախընտրական շրջանում 50+1 տոկոս հավաքելու վստահություն հայտնած Տիգրան Ավինյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը երևանցիների կողմից վերադարձվեցին իրականություն, քանի որ հավաքեցին ընդամենը 32 տոկոս ձայն, ինչը կատաստրոֆիկ ցուցանիշ է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի համար: Որպեսզի ՔՊ-ականների վարկանիշի գահավիժումը ավելի ակնառու լինի խոսենք թվերով: 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած 370 365 ընտրողների 81,06%-ը կամ 294109 ընտրող` իր ձայնը վստահեց «Իմ քայլը» դաշինքին, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը: Անգամ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով, Երևանում ՔՊ-ն հավաքել էր 180159 ձայն, իսկ այժմ՝ ընդամենը 40 690 ձայն:

Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ սկզբում համապետական ընտրություններում մերժված Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն (2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, պաշտոնական տվյալներով շուրջ 2 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ՔՊ օգտին ձայն էին տվել ընդամենը 680 հազարը), այժմ էլ շռնդալից կերպով մերժվում են մայրաքաղաքում, իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը և նրա թիմակիցները այլևս իրավունք չունեն խոսելու ժողովրդի անունից: Ընդդիմադիր ուժերն էլ ստացել են ռեալ հնարավորություն ՝ Երևանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար, գնդակը այժմ հենց նրանց դաշտում է:
Գլխավոր ինտրիգներից մեկը նաև նրանում է, թե ինչ քայլեր ի վերջո կձեռնարկի ՔՊ-ն՝ իրականության հետ առերեսվելուց հետո: Հնարավոր է ՔՊ-ում ի վերջո որոշեն հետևել՝ իրենց կողմից ամեն առիթով հիշատակվող ժողովրդավարական չափորոշիչներին և ընդունեն ժողովրդի ընտրությունը: Մյուս կողմից գուցե Նիկոլ Փաշինյանը ընդամենը պատժում է իր թիմակիցներին ի դեմս Տիգրան Ավինյանի, ում հետ ինչպես գիտենք բավական լարված հարաբերությունների մեջ է, և նրա նպատակների մեջ չէր էլ մտնում Երևանի քաղաքապետի պաշտոնը ամեն գնով վերցնելը: Մի բան ակնհայտ է, ինչ քաղաքական ռեպրեսիաների, շանտաժի և տարատեսակ մանիպուլյացիաների էլ դիմի իշխող քաղաքական ուժը՝ այն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունն և գործ ունենք լեգիտիմության բացահայտ ճգնաժամի հետ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր