00:00:00

Ադրբեջանը պահանջում է զինաթափել հայկական զինուժը եւ լուծարել ԼՂՀ կառավարական կառույցները

20:42, 18 սեպտեմբեր 2023 Աշխարհ

Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղում հայկական զինված ուժերի անհապաղ զինաթափում եւ ինքնահռչակ հանրապետության ռազմական ու կառավարական կառույցների լուծարում, այդ դեպքում նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է համաներում կիրառվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ ճեպազրույցն անցկացվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, պետության ղեկավարի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի եւ փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաեւի մասնակցությամբ:

«Ադրբեջանը պահանջում է անհապաղ դուրս բերել հայ զինծառայողներին, լուծարել Երեւանի ենթակայության տակ գտնվող  այսպես կոչված կառավարական կառույցները եւ զինաթափել ադրբեջանական տարածքներում ապօրինաբար գտնվող Հայաստանի Զինված ուժերը: Այդ դեպքում ապօրինի ռեժիմի ներկայացուցիչների  նկատմամբ կարող է կիրառվել համաներում»․-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բաքուն պահանջում է «դադարեցնել ռազմական շինարարության գործունեության աճը, հրաժարվել ռեւանշիստական ծրագրերից, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը եւ դադարեցնել անջատողականության եւ ահաբեկչության աջակցությունը ղարաբաղյան տարածաշրջանում»։

Նշվում է, որ Բաքուն շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ եւ դա ապացուցել է «միջնորդությունն առաջարկած բոլոր կողմերի հետ անկեղծ գործունեությամբ»։  Ընդ որում, ընդգծվել է, որ «հայկական կողմը բոլոր դեպքերում, առանց բացառության, տարբեր պատրվակներով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները»։ «Դրա միակ պատճառը իրավիճակը ձգձգելու, լարվածությունն ուժեղացնելու եւ արդյունքում կարգավորման գործընթացը խափանելու ձգտումն էր»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Բաքվում կրկնել են կեղծ թեզերն այն մասին, որ հայկական կողմը «բացահայտ ամրություններ է կառուցում եւ անձնակազմ ու ռազմական տեխնիկա կենտրոնացնում ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի երկայնքով, այնպես էլ Ղարաբաղում՝ հերթական ռազմական հարձակման նպատակով»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր