00:00:00

Բաքուն դեռևս հույս ունի, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի մինչև տարեվերջ. Հաջիև

15:46, 16 սեպտեմբեր 2023 Աշխարհ

«Մենք դեռևս հույս ունենք, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը` պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ինչ վերաբերում է միջազգային միջնորդների գործունեությանը, մենք բարձր ենք գնահատում նրանց ներդրումը ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերն այս գործընթացում, որի ակտիվ միջնորդությամբ ապահովվեց 2020 թվականի նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին։ Բանակցային գործընթացում իրենց ներդրումն են ունենում նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն։ Ընդհանրապես, բանակցային ուղիներից յուրաքանչյուրն իր ձևով եզակի է և օգնում է հեշտացնել Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը ամենախնդրահարույց հարցերի շուրջ»,-ասել է Հաջիևը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր