ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հայտնում են ԿԸՀ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։
Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը»։