Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երթը մեկնարկել է Էրեբունի թանգարանի մոտից, այն կհասնի մինչեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղ տեղի կունենա ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքը։
Հանրահավաքին ընդառաջ, մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն այսօր կայանալիք երթ-հանրահավաքին։
Նշենք, որ Երեւանի ավագանու ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որ ներկայումս զբաղեցնում է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: