Ռուսաստանը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը ինչպես Բաքվի, այնպես էլ` Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Նրա խոսքով՝ «այժմ տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»։
Պեսկովը նաև հիշեցրել է Ղարաբաղ հասած մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի մասին, որը կազմակերպվել է Մոսկվայի ջանքերի շնորհիվ։