Սեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի տոնին, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ։
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հրավերով՝ պատարագելու է Արցախի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Պատարագին եկեղեցի է բերվելու Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի սուրբ Խաչը, որի մեջտեղում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30։