00:00:00

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, Մոսկվան զսպվածության կոչ է անում. Պեսկով

15:39, 14 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, և նույնիսկ աճի միտում ունեն։ Չնայած ամեն ինչին` Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և, իհարկե, երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում», - լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Նրա խոսքով` Մոսկվան կողմերին կոչ է անում գործել նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթի ոգով` որպես իրավիճակի կարգավորման մաս` «իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր