00:00:00

Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված. Փաշինյան

11:14, 14 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման  գծի երկյանքով»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։

«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ»,- նշեց Փաշինյանը։

Կոռնիձորի մոտ են շարունակում մնալ Հայաստանի ու Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը, մյուս մասը ՝ ավելի մեծ քանակով, գտնվում է մերձակա հատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր