Անվտանգային իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այս մասին «POLITICO Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«էսկալացիայի սցենարը պետք չէ բացառել, մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր», - նշել է Փաշինյանը։
«Այս ամենը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, և քանի դեռ այդ խնդիրները կան, ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը», - հավելել է Փաշինյանը։