Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը. Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի դեսպանը։
«Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները բավարարելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի էջում: