00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

14:32, 13 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 16-18-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

 

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

 

Երևան քաղաքում`սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո սպասվում է, 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր