00:00:00

ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ՝ ապրանքները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար. ТАСС

21:36, 12 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ և անվտանգության ապահովմամբ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան։

«Որևէ գործողություն իրականացնելուց առաջ ԿԽՄԿ-ն անպայմանորեն համաձայնեցնում է այն համապատասխան որոշումներ կայացնողների հետ, կիսում է տեղեկատվություն և, համաձայնություն ստանալուց հետո, անցնում գործողությունների։ ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտվել ցանկացած ճանապարհից, եթե դրա օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող կողմերի հետ պայմանավորվածություն լինի  և ապահովվի փոխադրումների անվտանգությունը։ Այսինքն՝ նրանք, ովքեր որոշում են կայացնում, պետք է համաձայնվեն և երաշխավորեն անվտանգությունը»,- ասել է ԿԽՄԿ գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ Հուսեյնովայի՝ ԿԽՄԿ-ն ներկայումս բժշկական տարհանումներ է իրականացնում Լաչինի ճանապարհով և տեղափոխում է «շատ սահմանափակ քանակությամբ» դեղորայք և սնունդ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր