00:00:00

«Երբ որ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»

20:12, 21 մայիս 2018

«Տնտեսության զարգացման ամենակարևոր խնդիրն օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը, քաղաքական առումով մենք այսօր դա ունենք. մնում է՝ դրա գոյությունն ամրապնդվի և վստահություն դառնա մարդկանց մոտ, և այդ ամեն ինչը կկարգավորվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ շատ ճիշտ են ընդդիմության և քաղհասարակության պնդումները, որ երբեմն Կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար մի բան ունի անելու` չխանգարել այդ պրոցեսին: Նա նշեց, որ ըմբռնումով է մոտենում, որ նախկին նախագահները չեն շնորհավորել իրեն: Հարցին, թե չի կարծում՝ նեղացած են, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանում պետք է նեղացած մարդիկ լինեն»: Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականին, Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Երբ որ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր