00:00:00

Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ. Մեթյու Միլլեր

10:51, 12 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն արեց շաբաթվա վերջին արված հայտարարության մեջ, Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ, որպեսզի ապահովվի ԼՂ-ում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

 

Նա կրկնել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին ուղղված պետքարտուղարի կոչը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ այդ նպատակից:

 

«Ի հավելումն ասեմ, որ մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների ադյունքները, որոնք հրապարակվել են օրեր առաջ»,-ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը։

 

Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Այսպիսով, ես կասեմ, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով, և այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինկենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են և կլինեն գործընթացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր