Երևանը դառնալու է եվրոպական մայրաքաղաք։ Եվ այդ քաղաքում ունենալու ենք Երևան բուլվար և ամբողջովին նորացված Ֆրանսիայի հրապարակ։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Մենք միակ ուժն ենք, որը քաղաքացիներին ներկայացնում է մեգանախագծեր, որոնք Երևանի զարգացումը այլ մակարդակի են դարձնելու»,-գրել է նա։