Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նա հաջողություն է մաղթել նրան, իր ուղերձում նշելով, որ բարձր է գնահատում նման ծանր պայմաններում պատասխանատվություն ստանձնելու և Արցախի ժողովրդին մեր ազգային ու սահմանադրական նպատակներին տանելու վճռականությունն ու պատրաստակամությունը։
Հարությունյանը անվերապահ աջակցություն է հայտնել և պատրաստ է հնարավորինս նպաստել նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացմանը։