2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները կհրապարակվեն սեպտեմբերի 10-ին police.am կայքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, կարող են դիմում ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի ընտրողները police.am–ում կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։