Հայերը բախվում են սուր հումանիտար ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է պարենի և դեղորայքի սուր պակասի։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը:
«Ես աջակցում եմ մարդասիրական օգնության վերաբերյալ հայ ժողովրդի կոչերին և կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը»,-գրել է նա։