Ռուսական Կարմիր Խաչն Աղդամի ճանապարհով հումանիտար օգնությամբ լի բեռնատար է ուղարկել Արցախ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ աղբյուրների, հումանիտար օգնությունն ուղարկել է ՌԴ կառավարությունը, այն Բարդայով շարժվել է դեպի Աղդամ (Ակնա), հետո արդեն դեպի Ասկերան ու Ստեփանակերտ։
Հիշեցնենք, որ Աղդամում կանգնած է ադրբեջանական Կարմիր Մահիկի «հումանիտար օգնությունը», որն արցախցիները հրաժարվում են ընդունել։