00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

15:12, 09 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր