00:00:00

Չխուսափեք վճռական ու պատասխանատու որոշումներից. Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Արցախի նոր նախագահին

13:51, 09 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորանք է հղել Արցախի Հանրապետության նոր նախագահ Սամվել Շահրամանյանին:

«Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
 
Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտրահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։
 
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարումն էական նշանակություն կունենա Արցախում ներքին կայունությունը, հանրային համերաշխությունը և միասնականությունը պահպանելու, Ադրբեջանի կողմից պարտադրված անօրինական շրջափակման հետևանքով ի հայտ եկած ճգնաժամի հետևանքները վերացնելու, անդառնալիից խուսափելու և Արցախն այս դժվարին ժամանակներում արժանապատվորեն առաջնորդելու գործում։
 
Կայացվելիք որոշումներն ու լուծումներն անշուշտ ճակատագրական և շրջադարձային են լինելու Արցախի և ողջ հայ ժողովրդի համար, սակայն հավատացած եմ, որ արժանապատիվ խաղաղության պայմաններում Արցախի բարօրության և բարգավաճման բանաձևի իրագործումը սպառված չէ, և Դուք բացառիկ հնարավորություն ունեք այդ հարցում հաջողելու համար։ Մաղթում եմ, որ այդ հնարավորությունը լավագույնս ծառայեցնեք Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, այդ ճանապարհին չխուսափեք վճռական ու պատասխանատու որոշումներից և վստահ լինեք, որ արժանապատիվ ընթացքի դեպքում ունենալու եք ոչ միայն Ձեր ընտրողների, այլև ողջ հայ ժողովրդի աջակցությունը։
 
Թող Ձեր նախագահությունը խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերի Արցախի Հանրապետությանը»,- ասվում է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր