Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայացավ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, 22-ը քվեարկել է կողմ, 1-ը՝ դեմ։
Քվեարկության արդյունքում՝ Արցախի Ազգային ժողովի որոշմամբ, Սամվել Սերգեյի Շահրամանյանն ընտվեց Արցախի նախագահ։