Արցախի Հանրապետության ԱԺ-ն Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով փակ նիստ է անցկացնում։
Նշենք՝ նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, որին միաձայն առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։