00:00:00

«Հայ ազգին պատիվ, հաղթանակ բերած մարդ․ Նա միշտ հիշվելու է»․ ՀԱՕԿ նախագահը վերջին հրաժեշտը տվեց Ալբերտ Ազարյանին

19:03, 08 սեպտեմբեր 2023 Հասարակություն

ՀԱՕԿ պատվիրակությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեց լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությանը։

 

«Նա մեծ մարդ էր ազգի համար, նա մեծ հաղթանակներ է պարգևել մեզ»,- Ալբերտ Ազարյանին վերջին հրաժեշտը տալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

Նա ընդգծեց՝ Ազարյանը մինչև 92 տարեկանը պարապում էր պատանի մարմնամարզիկների հետ։

 

«Փառք ու պատիվ իրեն, Ալբերտ Ազարյանի հիշատակը միշտ վառ է պահվելու»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ բարձր գնահատելով նաև Ազարյանի մարդ տեսակը՝ շիտակ ու ճիշտ

 

«Նա երբեք հենց այնպես բառեր չէր շռայլում, բնական, ճիշտ, շիտակ մարդ էր, ինչ մտածում՝ դա էլ ասում էր, իսկական տղամարդ էր։

 

Հայ ազգին պատիվ, հաղթանակ բերող մարդ, Աստված թող հոգին լուսավորի։ Նա միշտ հիշվելու է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր