ՀՀ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են Սևան ԲԿ–ին պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը ինչպես եղել է նախորդ տարի, նույն չափով հատկացվել է նաև այս տարի։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, որ սոցիալական ցանցում շրջանառտվում են տեղեկություններ այն մասին, որ Սևանի վերականգնողական կենտրոնը փակվում է։
«Կենտրոնը բացի պետական ֆիանսանովորից, ֆինասավորվում էր նաև հիմնադրամից, հիմա տվյալ հիմնադրամը չի ֆինանսավորում, և հետևաբար պետությունը լրացուցիչ պետք է հատուցի նաև այդ հատվածը»,– ասաց Խաչատրյանը, հավելելով, որ պետությունն իր ստանձնած պարտավորությունն իրականացրել է այս տարի, հատկացնելով նախատեսված գումարը։
Նշենք, որ նախկինում վերականգնողական կենտրոնին ֆինանսավորում էր «Գիմիշյան» հիմնադրամը», սակայն հիմա չի ֆինանսավորում
Հավելենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Նունե Սահակյանը հարց էր բարձրացրել, թե արդյոք Սևանի վերականգնողական կենտրոնը փակվում է. «Սևանի ԲԿ տնօրենը մեզ պատասխանում է, որ առողջապահության նախարարությունը շատ քիչ է ֆինանսավորել ու այդ գումարը չի հերիքում պետպատվերից օգտվելու համար, փոխարենը կարող են երեխաները վճարովի հաճախել։ Ահա ամբողջ հարցը, ինչի պետպատվեր տրամադրել, եթե կա վճարովին, բայց չեն մտածում, որ ոչ բոլոր ծնողներև չէ, որ ի վիճակի են այդ գումարները վճարել, էլ չեմ ասում թե, որքան շատ է նման երեխաների կողմնակի ծախսերը»:
Irakanum.am