00:00:00

«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցություն հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է Սամվել Սերգեյի Շահրամանյանի թեկնածությունը

16:55, 07 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
Սիրելի հայրենակիցներ,
 
Ասել, որ մենք կանգնած ենք գոյաբանական լուրջ խնդիրների առաջ՝ նշանակում է միայն փաստել իրողությունը: Արտաքին տեսանելի սպառնալիքների հետ մեկտեղ մենք այս օրերին բախվում ենք ներքին, շատ հաճախ արհեստական կամ հորինված փորձությունների:
 
«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցությունն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից , հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է Սամվել Սերգեյի Շահրամանյանի թեկնածությունը: Միանգամից նշեմ, որ մենք շարունակում ենք կողմնակից մնալ համապետական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու սկզբունքին:
 
Ազգային ժողովի կողմից երկրի նախագահի ընտրությունը կարող է հաջողվել միայն մեկ դեպքում, երբ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասը համաձայնվում են մեկ թեկնածուի շուրջ: Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել տևական շրջապտույտի մեջ, որի ոչ ժամանակը, ոչ էլ շռայլությունը չունենք: Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում մեր հանրային-քաղաքական դիսկուրս է մտցվում պառակտիչ ու վնասակար օրակարգ, որի նպատակն է շեղել մեզ գլխավոր խնդիրներից և խորացնել հանրային տրամադրություններում առկա հակառակությունները:
 
Խնդրում և կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ չտրվել նմանօրինակ սադրանքների և մանիպուլյացիաների: Առաջադրված թեկնածուի մասին շրջանառվող կեղծ ու մտացածին տեղեկությունները նպատակ ունեն պառակտել հասարակությունը: Այս բարդ ու պատասխանատու շրջանում բոլորս պարտավոր ենք ցուցաբերել ողջամտություն և գործել իրավիճակին համարժեք:
 
Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀ ազգակործան իշխանությունների կողմից ներմուծված «նախկիների ու ներկաների» , «սևերի ու սպիտակների» կեղծ օրակարգը արմատներ գցի Արցախում, իսկ դրանց սերմերը պետք է հեռացվեն Արցախից:
Հարգելի հայրենակիցներ
 
Այս իրավիճակը մենք պետք է հաղթահարենք միասին. ամրացնենք մեր պետական կառույցը՝ հայկական Արցախի համար համազգային պայքարը շարունակելու մտադրությամբ և ոչ մեկին չթողնենք թուլացնել մեր դիմադրողականությունն ու զգոնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր