2018թ. «հեղափոխություն» կոչվածի օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հայտարարում էին, թե դրա շահառուն ժողովուրդն է, թե իշխանափոխություն անում են՝ ժողովրդի կյանքը լավացնելու համար։ Տարիներ անց պարզ է դառնում, թե ով էր այդ «հեղափոխության», այդ իշխանափոխության իրական շահառուն, ում կյանքն է բարելավվել, ումը՝ ավելի վատացել։ Իշխանության եկածներն արագ հարստացան ու մեծ եկամուտների տեր դարձան։ Եվ այսպես, համեմատենք ՔՊ-ական պաշտոնյաների ունեցվածքը՝ 2018-ին, անմիջապես հեղափոխությունից հետո ներկայացրած նրանց պաշտոնական հայտարարագրերի հիման վրա այն ունեցվածքի հետ, որը նրանք դիզել են հինգ տարի անց:
Լենա Նազարյանը 2018 թվականին հայտարարագրել էր 1,000,000.00 դրամի եկամուտ և անհատական բնակելի տուն: Արդեն 2021 թվականին Նազարյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, բնակարան ՝ բազմաբնակարան շենքում, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,000,000.00 դրամ,եկամուտները ՝ 9,446,830.00 դրամ, ստացված վարկերը՝ 21,520,015.00 դրամ:
Արարատ Միրզոյանը, ով 2018-ին շարքային պատգամավոր էր, հայտարարագրել էր բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, դրամական միջոցները կազմել էին 9,820,000.00 ՀՀ դրամ, եկամուտները հարկային տարում կազմել են 63,121,174.00 ՀՀ դրամ: 2021-ին, արդեն ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը հայտարարագրել է երկու բնակարան, 70 հազար ԱՄՆ դոլարի չափով բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 9,100,000.00 ՀՀ դրամ և 70,188.00 ԱՄՆ դոլար, կանխիկ դրամը կազմել է 8,000,000.00 ՀՀ դրամ, հաշվետու տարվա եկամուտներն էլ՝ 52,578,849.00 ՀՀ դրամ:
Ռուբեն Ռուբինյանը 2018 թվականին նշանակվել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար և հայտարարագրել էր ընդամենը 150,000.00 դրամի եկամուտ: 2021-ին արդեն նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, 45,500,000.00 և 2,400,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառություն «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 8,271,921.00 դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 43,459,898.00 դրամ:
Գնել Սանոսյանը 2018-ին զբաղեցնում էր բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել էր հետևյալ գույքն ու ունեցվածքը՝ անհատական բնակելի տուն, հողամաս: Սանոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1,100,000.00 ՀՀ դրամ և 90,000.00 ռուսական ռուբլի: 2021-ի հայտարարագրում արդեն իսկ տեսնում ենք 2020 և 2021 թվականներին ձեռք բերված անհատական բնակելի տունն ու հողամասը, 45,880,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառությունները Միկշին ՍՊԸ-ից: Սանոսյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,739,279.00 դրամ, կանխիկ դրամը՝ 3,500,000.00 ՀՀ դրամ և 150,000.00 ռուսական ռուբլի, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 61,403,056.00 ՀՀ դրամ:
Այս համեմատականները ակնառու են դարձնում այն հանգամանքը, որ ի տարբերություն հպարտ քաղաքացիների, որոնց կյանքը պետք է բարելավվեր թավշյա հեղափոխությունից հետո, կտրուկ բարելավվել է հեղափոխականների կյանքը, ինչը ինքնին՝ նոնսենս է, քանի որ ստացվում է, որ հեղափոխության գլխավոր շահառուն ոչ թե ժողովուրդն էր, այլ թավշյա ՔՊ-ականները…
Շարունակելի․․․
Irakanum.am