«Ղարաբաղ Տելեկոմը» հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերջին օրերին «Վայբեր» հավելվածով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել քաղաքացիների հաշիվը:
«Հարգելի բաժանորդներ¸
Վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր հաշիվը:
Զգուշացնում ենք չսեղմել լինքը¸ չպատասխանել զանգին:
Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets:
Եղեք զգոն: »,- նշվում է հաղորդագրության մեջ: