ԱՀ ԳԳԱ հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն՝ այն է պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը, որը պետք է կազմի 400 գրամ, ինչպես նաև ԳԳԱ հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները, որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։
Սեպտեմբերի 5-ին վերոնշյալ նորմերը չպահպանելու համար արդեն իսկ կասեցվել է Հեքիմյան 6ա հասցեում գործող Գրանտ Բրեադ ՍՊԸ հացի արտադրության համար նախատեսված ալյուրի մատակարարումը։
Դիտարկումները շարունակվում են։