00:00:00

5 փաստ, սահմանային իրավիճակի և տեղի ունեցող իրադարձությունների մասին

18:13, 05 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ընկերներ, 5 փաստ, սահմանային իրավիճակի և տեղի ունեցող իրադարձությունների մասին․
1․ թշնամին, ըստ էության, լիակատար վերահսկողություն ունի իր ներքին մեդիադաշտի վրա և իր ռեալ գործողություններից առաջ, բացի տեղեկատվական պատրաստությունը և գրոհը հայկական դաշտի վրա, գործնականում փակում է «տեղեկատվական փականը» և երեկ-այսօրվա նման իբրև արտահոսքեր գործնականում թույլ չի տալիս։
 
2․ «Սահմանին կա՞ն կուտակումներ, թե՝ չէ» բազմաչարչար հարցը, միանշանակ և աներկբա պատասխան չունի, քանի որ թշնամին միշտ քանակով, խտությամբ և զինտեխնիկայով, գաղտնիք չէ, որ գերազանցել և գերազանցում է մեզ։ Փաստ է, որ օրեր առաջ, լրացուցիչ տեխնիկա և մարդուժ էր բերվել Սոթքի ուղղությամբ բախումների ընթացքում, որի մասին տեսանյութը տարածել էր ՊՆ-ն։ Արդյո՞ք դա այն ծավալի և որակի կուտակում է, որ կարող ենք միանշանակ պնդել, թե «պատերազմին 5 է պակաս», կարծում եմ՝ ոչ։ Կարծիքս հիմնված է ինչպես մեդիաում առկա նյութերի վերլուծության վրա, այնպես էլ՝ տեղի հրամանատարական տարբեր օղակների հետ զրույցների արդյունքում արված եզրակացությունների վրա։
 
3․ Արդյոք այս ամենը նշանակում է, որ սադրանքներ, բախումներ էսկալացիաներ կամ պատերազմը բացառված է․ ակնհայտ է, որ ոչ։ Ոչինչ չի կարող մեզ նման երաշխիք ու վստահություն տալ։
 
4․ Արդյոք արդարացված է այն կիսատագնապային տրամադրությունը, որ որոշ դեպքերում ունենք․ կարծում եմ կրկին ոչ։
 
5․Ինչ անել նման դեպքերում․ պետք է հաշվի առնել, որ նման տեսանյութերը, նպատակ ունեն ինչպես ներքին լսարանին ոգևորել, այնպես էլ մեզ բարոյալքելու, կամային հատկանիշները ընկճելու, որովհետև տեղեկատվական-հոգեբանական (հիբրիդային) պատերազմներում, ինչպես ասում են «դա գործի կեսն է»։
 
Թշնամին զգացել է մեր հասարակության բնավորության ու խառնվածքի հպման կետերը» և փորձում է խաղալ այդ զգացմունքների և էմոցիաների վրա, իսկ էմոցիաների հորձանուտ նետված մարդը, միանշանակ ավելի խոցել է, քան սառը դատողությունը պահպանողը, ուստի շատ կարևոր իրենց խաղի մեջ, ինքներս մեզ չներքաշելը, զգոնությունն ու սառնասրտությունը պահպանելը, տեղեկատվական հոսքերի հետևելը և իրենց շահավետ քարոզչական թեզերն ու նարատիվները, մեր ներքին դաշտ չբերելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր