00:00:00

Կարող են ընտրել նաև օտարերկրացիները, եթե ունեն տվյալ համայնքի առնվազն մեկ տարվա հաշվառում․ ԿԸՀ

16:03, 05 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Ի պատասխան տարբեր հարցադրումների՝ ԿԸՀ-ից հիշեցնում են․

 

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն` ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիները, եթե առնվազն մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում։

 

Օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում․

 

ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը.

մշտական կացության քարտը.

ՀՀ հատուկ անձնագիրը:

ՌԴ քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում նաև

ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երևան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։

Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝

 

ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.

ժամանակավոր կացության քարտը.

ՀՀ հատուկ անձնագիրը:

Փախստական ճանաչված անձանց համար՝

 

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը վարում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր