00:00:00

Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության հետ քննարկվել է Արցախի իրավիճակը

21:49, 04 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության անդամների հետ, տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի փոխնախագահ, ՄԱԿ-ի կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Անգելա Քեյնը նշել է, որ Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Պատվիրակության անդամների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Հանձնաժողովի նախագահը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Լեռնային Ղարաբաղի երեք ուսանողների առևանգման, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, Իրանի և Վրաստանի հետ համագործակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր