00:00:00

Ովքեր են շիրակցիներին հայհոյող պարեկները, ինչպես է տեսանյութը տարածվել․ բացառիկ մանրամասներ

21:27, 04 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սկանդալային տեսանյութ պարեկների մասնակցությամբ։ Տեսանյութում պարեկային ծառայողներից մեկը հայհոյանքներ է հնչեցնում շիրակցիների հասցեին, սպառնում՝ վարորդներին։

Irakanum.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Նախ մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մոտ վեց ամիս առաջ, և տեսանյութը ոստիկանության տրամադրության տակ է եղել։ Պարեկային ծառայողներից մեկի անունը Արթուր Քուրքչյան է, մյուսինը՝ Հարություն Կարապետյան։ Վերջիններս Շիրակի մարզից են։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն պարեկներից մեկը Շիրակի մարզի Ղուկասյան համայնքից է, մյուսը՝ Արթիկ քաղաքից, և չունեն բարձրագույն կրթություն։

Ինչ է կատարվել դեպքի օրը։ Ըստ հասած տեղեկության հիշյալ պարեկները վերադասության կարգով զեկուցել են, թե իբր տեսանյութում ենթադրյալ խախտում իրականացնող վարորդը իրենց կաշառք է առաջարկել, վարորդի փաստաբանն էլ պահանջել է տեսաձայնագրությունը, և ամենազավեշտալին այն է, որ առանց դիտելու այն տրվել է փաստաբանին, ինչից հետո էլ հայտնվել է համացանցում։

Տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում և լրատվամիջոցներում, առաջացնելով հանրության վրդովմունքը։

Հավելենք, որ ՆԳՆ լրատվական ծառայությունից Irakanum.am-ին փոխանցեցին, որ նշանակվել է ծառայողական քննություն։

Ի դեպ սա պարեկային ծառայողների մասնակցությամբ միակ դեպքը չէ, երբ համազգեստ կրող անձինք դրսևորում են խուլիգանական պահվածք, ու շատ հաճախ մնում անպատիժ, բայց հաշվի առնելով կատարվածի հնչեղությունը սա այդ դեպքերի շարքին չի համալրի։ Չի բացառվում Շիրակի մարզում պարեկային ծառայության ղեկավար կազմը ամբողջությամբ փոխվի։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր