00:00:00

ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի անցկացվող վարժանքին

21:26, 04 սեպտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։ 

Զորավարժությանը մասնակցում են 17 երկրներ: 

ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։ 

Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։ 

Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական  հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը։

Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր